23.8" անկյունագծով եռակողմ անշրջանակ էկրանով սև AOC Q24B35/60 մոնիտորը երաշխավորում է պատկերի մանրամասնություն 2560x1440 կետայնությամբ։ Ներկառուցված LED հետլուսավորությունն ապահովում է պատկերի բարձր պայծառություն և էներգիայի նվազեցված սպառում։ Դիտման լայն անկյունների և գույների ճշգրիտ փոխանցման համար պատասխանատու է IPS մատրիցը։ Էկրանի վրա շողարձակումը կանխելու համար նախատեսված է փայլատ ծածկույթ։ AOC Q24B35/60 մոնիտորը հագեցած է էկրանի թարմացման դինամիկ Adaptive-Sync տեխնոլոգիայով։ Այն վերացնում է պատկերի պատռվածքները և կադրը դարձնում ավելի սահուն։ Flicker Free տեխնոլոգիան նվազեցնում է էկրանի հետլուսավորության թարթման էֆեկտը և կրճատում տեսողության ծանրաբեռնվածությունը։ Մոնիտորը ազդանշանի աղբյուրին միացնելու համար նախատեսված են DisplayPort և HDMI ինտերֆեյսներ։ Էկրանի թեքությունը հնարավոր է կարգավորել։