ЭРА Calypso UR-4-7m-W երկարացման լարը իդեալական է տնային օգտագործման կամ ամառանոցի համար։ Երկարացման լարի հիմնական խնդիրն է փոփոխական հոսանքով աշխատող տարբեր կենցաղային և էլեկտրոնային սարքերի միացումը սնուցման ցանցին։ Տվյալ մոդելը հագեցած է 4 վարդակով, որոնք պատրաստված են C տիպով (առանց հողակցման)։
ЭРА Calypso UR-4-7m-W երկարացման լարը կարող է միաժամանակ միացնել մինչև 4 սարք՝ հետևյալ պահանջի կատարմամբ. բոլոր միացված սարքերի ընդհանուր հզորությունը չպետք է գերազանցի 2200 Վտ-ը, իսկ առավելագույն հոսանքը՝ 10 Ա-ը։ Այս պահանջի խախտման դեպքում Ձեր երկարացման լարը կարող է շարքից դուրս գալ, իսկ դրա հետևանքով՝ Ձեր ողջ տեխնիկան։ Մալուխը գտնվում է մեկուսացման մեջ և պաշտպանում է մարդուն էլեկտրական հոսանքի ազդեցությունից։ Մեկուսացման ամբողջականությունը պահպանելու համար մալուխը պետք է տեղադրել օրգանայզերում։