KRONA BREVE 45 WH էլեկտրական ջեռոցը ձևավորված է էլեգանտ սպիտակ գույնով և ունի ապակե ճակատային վահանակ։ Տվյալ մոդելը պատկանում է կոմպակտ լուծումներին և միևնույն ժամանակ 45 լ ծավալի շնորհիվ թույլ է տալիս միաժամանակ պատրաստել մի քանի կերակրատեսակ։ Կոնվեկցիայի ռեժիմը օդի փչման հաշվին ապահովում է հավասարաչափ տաքացում բոլոր կողմերից։ Առկա են նաև գրիլի վրա պատրաստման ռեժիմ և համակցման հնարավորությամբ ավանդական ռեժիմներ։ KRONA BREVE 45 BL-ը հագեցած է կրկնակի ապակե դռնակով՝ ջերմամեկուսացման լավ ցուցանիշներով և արտաքին կողմի անվտանգ ջերմաստիճանով։ Ռեժիմների, ժամանակի և տաքացման ջերմաստիճանի կառավարումն իրականացվում է պտտվող փոխանջատիչների օգնությամբ։ Հավաքածուի մեջ մատակարարվում են տապակոց և ցանց։