Shinecon SC-B06A խաղային բռնիչն օգնում է ապահովել խաղի հարմարավետ պայմաններ սմարթֆոնի օգտագործմամբ։ Աքսեսուարը հագեցած է հատուկ սենսորներով, որոնք տեղադրվում են բջջային սարքի էկրանին ծծիչների օգնությամբ։ Տեղադրելով սենսորներն անհրաժեշտ վայրերում՝ դուք կկարողանաք օգտվել էկրանային կոճակներից (մասնավորապես՝ կրակելու կոճակներից)՝ սեղմելով բռնիչի վերին մասում գտնվող ստեղները։
Shinecon SC-B06A խաղային բռնիչը համապիտանի է։ Աքսեսուարը հարմար է ցանկացած սմարթֆոնի հետ համատեղ օգտագործման համար, որոնց էկրանի անկյունագիծը գտնվում է 4.7-ից մինչև 6.4 դյույմ միջակայքում։ Բռնիչի լրակազմի մեջ մտնում են մաքրող անձեռոցիկ և օգտագործողի ձեռնարկ։
Բռնիչն ունի տպավորիչ տեսք. դիզայնի ձևավորման մեջ օգտագործվել է սև և կանաչ գույների համադրություն։ Աքսեսուարի լայնությունը, բարձրությունը և հաստությունը համապատասխանաբար կազմում են 173, 105 և 35 մմ։ Բռնիչի ոչ մեծ քաշը նպաստում է խաղի ընթացքում ձեռքերի հոգնածության նվազագույն մակարդակի ապահովմանը։