HiSilicon Kirin T82B 8-միջուկանի պրոցեսորով HUAWEI MatePad 11.5 Wi-Fi 256 ԳԲ պլանշետն ապահովում է կայուն արտադրողականություն փաստաթղթերի խմբագրման, վեբ-բրաուզինգի, մուլտիմեդիայի դիտման ժամանակ։ Համակարգի արագագործությունը բազմաառաջադրանք ռեժիմում ձեռք է բերվում 8 ԳԲ օպերատիվ հիշողության շնորհիվ։ Պլանշետային համակարգիչն աշխատում է HarmonyOS ՕՀ-ի ղեկավարմամբ։ Ֆայլերի պահպանման համար նախատեսված է 256 ԳԲ ներկառուցված հիշողություն։
HUAWEI MatePad 11.5 Wi-Fi պլանշետը պատրաստված է մոխրագույն ամբողջամետաղական կորպուսով։ 2456x1600 պիքսել կետայնությամբ 11.5 դյույմանոց IPS էկրանը երաշխավորում է դետալների հստակ փոխանցում և երանգների բնական գունապնակ։ 120 Հց թարմացման հաճախականությունն ապահովում է սահուն անցումներ առանց հապաղումների դինամիկ կոնտենտ դիտելիս։ 13 Մպ և 8 Մպ կետայնությամբ տեսախցիկները ստեղծում են մանրամասն լուսանկարներ և տեսանյութեր։ 10100 մԱ*ժ տարողությամբ մարտկոցի մեկ լիցքավորումը բավականացնում է պլանշետի մինչև 14 ժամ ինքնավար աշխատանքին տեսանյութ դիտելիս։ Աջակցվում է SuperCharge 40W արագացված լիցքավորման գործառույթը։