MAIBENBEN M545 նոութբուքը պատրաստված է 19.9 մմ հաստությամբ և 1.75 կգ քաշով արծաթագույն պլաստիկե կորպուսով։ Բազմաառաջադրանք ռեժիմում կայուն արտադրողականությունն ապահովվում է 6 հաշվարկային միջուկ ունեցող AMD Ryzen 5 Pro 4650U պրոցեսորի շնորհիվ։ Դյուրակիր համակարգչի անխափան աշխատանքը ձեռք է բերվում 16 ԳԲ օպերատիվ հիշողության և 512 ԳԲ ծավալով SSD կուտակիչի հաշվին։ Հովացման համակարգը հովհարիչով ցրում է ջերմությունը և պաշտպանում նոութբուքը գերտաքացումից տարբեր ծանրաբեռնվածությունների դեպքում։
Full HD ձևաչափի IPS մատրիցով 15.6-դյույմանոց էկրանին արտացոլվում է հստակ, հակադրական պատկեր։ Փայլատ ծածկույթը վերացնում է լույսի աղբյուրների փայլերը և արտացոլանքները։ Տեսազանգերի համար տեղադրված է 1 Մպ կետայնությամբ վեբ-տեսախցիկ։ 1.5 Վտ հզորությամբ երկու բարձրախոսով աուդիոհամակարգը վերարտադրում է հագեցած մաքուր ձայն։ Ինտերնետին միացումը հնարավոր է 1 Գբիթ/վ LAN ինտերֆեյսի և Wi-Fi 5 անլար մոդուլի միջոցով։ 4440 մԱ*ժ տարողությամբ մարտկոցը երաշխավորում է MAIBENBEN M545 նոութբուքի մինչև 6 ժամ ինքնավար աշխատանք մեկ լիցքավորմամբ։