Սպիտակ Dreame D20 ռոբոտ-փոշեկուլը նախատեսված է տարբեր հատակածածկույթների չոր, թաց և համակցված մաքրման համար։ 5200 մԱ*ժ տարողությամբ ներկառուցված մարտկոցը երաշխավորում է սարքի 285 րոպե ինքնավար աշխատանք։ Փոշեկուլը կարելի է կառավարել Alexa, Google Ասիստենտ, Siri և Ալիսա ձայնային օգնականների միջոցով, ինչպես նաև սմարթֆոնից՝ Dreamehome բջջային հավելվածում։ Դրա օգնությամբ կարելի է տարածքը բաժանել սենյակների, կազմել մաքրման գրաֆիկ և ընտրել ներքաշման հզորության 5 մակարդակներից մեկը։
Dreame D20 ռոբոտ-փոշեկուլը հագեցած է 0.7 լ տարողությամբ փոշեհավաքիչով, ինչպես նաև 0.35 լ ծավալով ջրի և լվացող միջոցի տարայով։ Ներկառուցված HEPA-զտիչը օդից հեռացնում է մանրագույն փոշին և այլ ալերգենները։ Հավաքածուի մեջ ներառված են 2 սիլիկոնե խոզանակներ, որոնցից մեկն անհրաժեշտ է ճեղքերը և հատակի այլ դժվարամատչելի հատվածները մաքրելու համար։ Թաց մաքրման ժամանակ ջուրն ավտոմատ կերպով մատակարարվում է անձեռոցիկին։ Փոշեկուլը կարող է հաղթահարել մինչև 2 սմ բարձրությամբ արգելքներ։