Լարովի ականջակալներ Razer BlackShark V2 X սև գույնի, 50 մմ տրամագծով դինամիկ ճառագայթիչներով, ապահովում են ընդլայնված հաճախականային տիրույթ և ստեղծում ծավալային հնչողություն։ Դրանք վերարտադրում են խորը սուբ-բասեր 12 Հց-ից և բյուրեղյա մաքուր, հնչեղ բարձր հաճախականություններ մինչև 28 000 Հց։ Մեծ բաժակները և 63 մմ տրամագծով ամբուշյուրներն ապահովում են մեկուսացում արտաքին աղմուկից և թույլ են տալիս կենտրոնանալ երաժշտության կամ շփման վրա։ Կարդիոիդային ուղղվածությամբ խոսափողը որսում է առջևից եկող ձայները, կենտրոնանում օգտատիրոջ ձայնի վրա և «անտեսում» այլ կողմերից եկող խանգարումները։ Աղմուկի ճնշման համակարգը զտում է ֆոնային աղմուկը, ինչի շնորհիվ ձեր զրուցակիցը չի լսի շրջապատի խոսակցությունները կամ այլ կողմնակի ձայներ։ Այսպիսի ականջակալը հարմար է սթրիմինգի, գեյմինգի, հեռավար աշխատանքի համար։ Ճկուն ոտքի շնորհիվ կարելի է արագ փոխել խոսափողի դիրքը՝ մոտեցնել բերանին ավելի լավ լսելիության համար կամ հեռացնել, որպեսզի այն չխանգարի։
Լարովի ականջակալներ Razer BlackShark V2 X-ը միանում են ցանկացած համակարգչի և Nintendo Switch, Xbox One, Xbox Series X|S խաղային կոնսոլների՝ 3.5 մմ jack մալուխի միջոցով։ Ռետինապատ լարն օժտված է ջրավան հատկություններով։ Այն ճկուն է, չի կոտրվում հաճախակի ոլորվելիս կամ ձգվելիս։ Հավաքածուի մեջ ներառված է պատյան՝ կրելու և պահպանելու հարմարավետության համար։