Polaris PVCW 8065 ուղղահայաց լվացող փոշեկուլը սև իրանով նախատեսված է արդյունավետ չոր և թաց մաքրման համար։ Անջատվող ձեռքի բլոկը թույլ է տալիս սարքն օգտագործել ավտոմեքենայի սրահի, փափուկ կահույքի և այլ դժվարամատչելի վայրերի մաքրման համար։ Փոշեկուլում ներկառուցված է 500 Վտ հզորությամբ շարժիչ, որն ապահովում է 170 աՎտ ներքաշման ուժ։ Դա բավարար է թափված հեղուկները և խոշոր աղբը հավաքելու, երկար խավ ունեցող գորգերը մաքրելու համար։ Թաց մաքրման ժամանակ մաքուր ջուրը մատակարարվում է 650 մլ ծավալով բաքից, իսկ հավաքված կեղտոտ հոսքը լցվում է 400 մլ տարողությամբ ռեզերվուար։ Տվյալ ռեզերվուարների ծավալը բավականացնում է մաքրման լիարժեք ցիկլի համար։ Ցիկլոնային զտիչն անջատում է խոշոր աղբը, իսկ նուրբ մաքրման զտիչը որսում է ալերգեններն ու փոշու մանր մասնիկները։
Polaris PVCW 8065 ուղղահայաց լվացող փոշեկուլը հագեցած է հանդիպակաց պտտվող կրկնակի գլանով գլխադիրով՝ դրանք միաժամանակ մաքրում են բարդ հետքերը և հավաքում չոր կեղտը։ Կոմպլեկտում ներառված են 4600 մԱ*ժ ընդհանուր տարողությամբ 2 հանովի մարտկոցներ։ Դրանք ապահովում են մինչև 88 րոպե ինքնավար աշխատանք, ինչը բավարար է մինչև 150 մ² մակերես մաքրելու համար։ Հատակի դոկ-կայանն ավտոմատացնում է խնամքը՝ այն լվանում է գլանները մաքուր ջրով և չորացնում դրանք հենց բազայի վրա։