LG ON88 տնային աուդիոհամակարգը պատկանում է All-in-One տիպի սարքերին։ Սարքը հաղորդում է ձայնը 250 – 20000 Հց հաճախականության տիրույթում։ Ակուստիկ համակարգի կառուցվածքում նախատեսված են CD-ի և USB-ի նվագարկիչ, ռադիոընդունիչ, կարաոկե, ինչպես նաև ելքեր կիթառի և խոսափողների համար։ Զարմացա՞ծ եք, որ մեկ իրանում թաքնված են երեկույթի համար նման հնարավորություններ։ Բայց դա դեռ ամենը չէ։
Bluetooth մոդուլի շնորհիվ կարելի է համաժամեցնել LG ON88 տնային աուդիոհամակարգը սմարթֆոնի, հեռուստացույցի, ԱՀ-ի հետ՝ ձայնը հեռարձակելու համար։ Զարթուցիչը և թայմերը սարքի օգտակար լրացումներն են։ Աուդիոհամակարգի աշխատանքը, այդ թվում նաև դրա լուսավորությունը, կարելի է կառավարել անմիջապես սմարթֆոնից՝ LG XBOOM հավելվածի միջոցով։