1700 Վտ հզորությամբ Atvel KitchenBot H սև բազմաեփը հագեցած է 2 լ օգտակար ծավալով թասով։ Սարքն ապահովում է աշխատանքի 17 ավտոմատ ռեժիմ։ Դրանում կարելի է եփել, տապակել, շոգեխաշել, պատրաստել գոլորշու վրա, հունցել խմոր և հարել կրեմներ, մուսեր։ Սարքն ունակ է կտրատել և մանրացնել մթերքները, ջարդել սառույցը, մանրացնել ընկույզները, աղալ սուրճի հատիկները։ Մոդելն օգտագործվում է մթերքների խմորման և էմուլգացման համար, ինչպես նաև որպես ֆրիտյուրնիցա։ Դուք կարող եք նաև ձեռքով սահմանել ժամանակը և ջերմաստիճանը՝ Ձեր սեփական բաղադրատոմսերով կերակրատեսակներ պատրաստելու համար։ Ավտոմատ խառնումն օգնում է խուսափել ուտելիքի այրվելուց։ 720 րոպեի թայմերը թույլ է տալիս սահմանել պատրաստման ճշգրիտ ժամանակը։ Տաքացման ռեժիմը փոխարինում է միկրոալիքային վառարանին։ Դուք կարող եք արագ տաքացնել ուտելիքն օգտագործելուց առաջ, ընդ որում՝ այն պետք չէ հանել թասից։
Atvel KitchenBot H բազմաեփը կարող է պահպանել կերակրատեսակը տաք 12 ժամվա ընթացքում։ Եթե այս ֆունկցիան անհրաժեշտ չէ, այն կարելի է անջատել։ Իրանի վրա առկա է էկրան։ Դրա վրա հարմար է հետևել աշխատանքի ռեժիմին, ջերմաստիճանին, թայմերին և այլ ֆունկցիաներին։ Պատրաստման գործընթացի ավարտի մասին կտեղեկացնի ձայնային ազդանշանը։ Սարքավորումը պաշտպանված է գերտաքացումից, գերբեռնվածությունից և ցայտերից։ Թասի բռնակները հեշտացնում են դրա դուրսբերումը իրանից։ Պատրաստելիս կափարիչն արգելափակվում է։ Դա անհրաժեշտ է անվտանգության, անհրաժեշտ ջերմաստիճանի և ճնշման պահպանման համար։ Հավաքածուի մեջ ներառված է բաղադրատոմսերի գիրք։