Canon 045H լազերային քարթրիջն օգտագործում է երկնագույն տոներ և հանդիսանում է գունավոր տպագրության անբաժանելի մասը։ Ներկող փոշու առաջնակարգ քիմիական բաղադրության և մշակման ժամանակ կիրառված առաջադեմ տեխնոլոգիաների շնորհիվ այս մոդելն ապահովում է տպագրություն առանց տեսողական թերությունների և թույլ է տալիս ստեղծել բարձրորակ լուսանկարներ, փաստաթղթեր, ինչպես նաև տարբեր գովազդային նյութեր։ Մյուս առանձնահատկությունը աշխատանքային ռեսուրսն է, որը հասնում է 2200 էջի, ինչի շնորհիվ այս փոխարինվող բլոկը կարող է հիանալի ընտրություն դառնալ ինչպես տնային պայմաններում, այնպես էլ փոքր գրասենյակում, տպարանում կամ ֆոտոստուդիայում օգտագործելու համար։
Canon 045H լազերային քարթրիջը պատրաստված է դասական տիպի իրանով և առանձնանում է տեղադրման պարզությամբ։ Այս մոդելը լիովին համատեղելի է Canon i-Sensys տպիչների լայն տեսականու հետ։ Փոխարինվող բլոկը մատակարարվում է ստվարաթղթե տուփով։ Գործարանային հատկությունները պահպանելու համար քարթրիջը խորհուրդ է տրվում պահել չոր և ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանված վայրում։