Scarlett SC-HM40S05 հարիչը, որը ներկայացված է գրավիչ սպիտակ-կանաչ գույնի թեթև պլաստիկ իրանով, կօգնի լուծել բազմաթիվ խնդիրներ կերակրատեսակներ պատրաստելիս։ Դրա օգնությամբ կարելի է հարել սերուցքը կամ ձվի սպիտակուցը մինչև կայուն փրփուր, պատրաստել կատարյալ թանձրությամբ սոուս, հունցել խմոր նրբաբլիթների համար և շատ ավելին։ 300 Վտ հզորությամբ շարժիչը հիանալի կերպով հաղթահարում է հունցելն ու խառնելը։ Աշխատանքի յոթ արագության ռեժիմները թույլ կտան ընտրել առավել հարմար արագությունը՝ կախված ցանկալի արդյունքից և բաղադրատոմսից։
Scarlett SC-HM40S05 հարիչը համալրված է երկու զույգ կցորդներով՝ հարիչներով և խմոր հունցելու կարթերով։ Դրանք հեշտությամբ անջատվում են սարքի իրանից կոճակի մեկ սեղմումով։ Կցորդների անջատման հնարավորությունը նպաստում է նաև սարքի կոմպակտ պահպանմանը․ խոհանոցային պահարանում այն կզբաղեցնի նվազագույն տեղ։