Ճանապարհային իրավիճակն արդյունավետ վերահսկելուն կօգնի Stinger S550 ST ռադար-դետեկտորը, որը որսում է ոստիկանության ծառայողների կողմից առավել հաճախ կիրառվող «Стрелка» ռադարի ազդանշանները։ Բացի հայտնաբերումից պաշտպանությունից (VG-2), սարքն աչքի է ընկնում ևս մեկ գերազանց հատկանիշով․ այն որսում է ոստիկանական ռադարի ազդանշանը մինչև դրան հասնելը 1300 մետր հեռավորության վրա և 360° շառավղով, ինչը վարորդին թույլ կտա ժամանակին շտկել մեքենայի շարժման արագությունը։ Stinger S550 ST մոդելն ունի «Քաղաք» և «Մայրուղի» փոխարկիչներ։ Սարքն ամրանում է մեքենայի վահանակին կպչուկով կամ ամրակապով, որը տեղադրվում է դիմապակուն ծծիչի միջոցով։ Ռադարին փոխանցվող տեղեկատվությունն արտածվում է LCD էկրանին, առկա է ձայնային ազդանշանների հաղորդման գործառույթ։
Սարքը կարելի է միացնել ավտոմեքենայի սրահում −30° C-ից մինչև +70° C ջերմաստիճանի պայմաններում։ Ոճային դիզայնով աչքի ընկնող ռադար-դետեկտորը կօգնի էապես նվազեցնել տուգանքների ծախսերը։