DON R-295 S բեժ սառնարան-սառցարանն ունի 346 լ ընդհանուր օգտակար ծավալ, որը բավարար կլինի մի քանի հոգուց բաղկացած ընտանիքի համար։ Սառնարանային խցիկը հագեցած է 5 ապակյա դարակով, ինչպես նաև բանջարեղենի և մրգերի պահպանման երկու արկղով։ Դռան վրա առկա է ևս 5 լրացուցիչ դարակ և ձվերի առանձին տակդիր։ Սառնարանային խցիկում ջերմաստիճանը պահպանվում է 0-ից մինչև 10 °C միջակայքում։
DON R-295 S սառնարանի սառցախցիկը տեղակայված է ներքևում։ Դրանում նախատեսված է 3 արկղ՝ մթերքների տեղադրման համար, և սառույցի կաղապար։ Սառցախցիկի ներսում պահպանվում է -18 °C ջերմաստիճան։ Դա բավարար է օրական մինչև 5 կգ մթերք սառեցնելու համար։ Սառնարանի երկու խցիկներն էլ հալեցվում են կաթիլային համակարգով։ Այս մոդելի դռներն ունեն հորիզոնական թաքնված բռնակներ և ըստ լռելյայնի բացվում են դեպի աջ, սակայն դրանք կարելի է վերատեղադրել դեպի մյուս կողմը։ Ջերմաստիճանային ռեժիմների կառավարման համար նախատեսված է պտտվող մեխանիզմ։