92x92 մմ չափսերով Thermalright TL-C9 հովացուցիչը նախատեսված է իրանի հովացման համար։ Կուլերը պատրաստված է 25 մմ հաստությամբ ամուր իրանով։ Այն միանում է 4 pin միակցիչի միջոցով՝ անխափան սնուցման համար։ Հովացուցիչը պտտվում է 2000 պտ/ր արագությամբ։ Դա ապահովում է արդյունավետ ջերմափոխանակություն պրոցեսորի և տեսաքարտի տաք մակերեսների հետ։ Պտույտների կարգավորումը կատարվում է ավտոմատ կերպով և կախված է բաղադրիչների տաքացման աստիճանից։
Thermalright TL-C9-ն օգտագործում է հիդրոդինամիկ առանցքակալ։ Այն հիմնված է սահքի սկզբունքի վրա, ինչը նվազագույնի է հասցնում շփումը առանցքակալի և լիսեռի միջև։ Դրա շնորհիվ հովացուցիչի աղմուկի մակարդակը նվազում է մինչև 27.3 դԲ։ Կուլերի արձակած աղմուկը կարելի է համեմատել կատվի մլավոցի ձայնի հետ։ Հակավիբրացիոն միջադիրը նույնպես նվազեցնում է տատանումները և աղմուկը։