D-Link DGS-3000-52L/B1A կոմուտատորը բարձր արտադրողականությամբ սարք է՝ լայն հնարավորություններով, որոնց շնորհիվ այն հիանալի ընտրություն կդառնա լոկալ ցանցի ընդլայնման, IP-հեռախոսակապի ծավալման կամ տեսահսկման արդյունավետ համակարգի ստեղծման համար։ Տվյալ մոդելը կարող է օգտագործվել կորպորատիվ ոլորտում և հարմար է փոքր ու միջին բիզնեսի պայմանների համար։
D-Link DGS-3000-52L/B1A կոմուտատորը պատկանում է կառավարվող դասի սարքերին և օգտագործում է Store and forward տիպի կոմուտացիա, որի հիմնական առանձնահատկությունը սխալների առկայության սկզբնական ստուգումն է և դրանց հետագա փոխանցումը ստացողին։ Ներկառուցված MAC-հասցեների աղյուսակը ներառում է 16000 դիրք, ինչպես նաև մոդելն աչքի է ընկնում ցանցային ստանդարտների լայն շարքի աջակցությամբ և բարձր թողունակությամբ։ Տվյալների փոխանցման արագությունը կարող է հասնել մինչև 1000 Մբիթ/վ, ինչը պայմանավորված է 48 համապատասխան պորտերի առկայությամբ։ Իրանի վրա կան նաև SFP տիպի 4 ելքեր։
D-Link DGS-3000-52L/B1A կոմուտատորը պատրաստված է մետաղական իրանով և իր չափսերի շնորհիվ կարող է հեշտությամբ մոնտաժվել հեռահաղորդակցական սարքավորումների դարակաշարում։ Սարքի աշխատանքն իրականացվում է 220 Վ ցանցից։ Մատակարարման հավաքածուն ներառում է ամրացման հավաքածու, ծրագրակազմով սկավառակ և սնուցման մալուխ։