Primera PHP-1508-MXR կոնվեկտորը մոնոլիտ X-աձև տաքացուցիչ տարրով ունի 1500 Վտ հզորություն և միաժամանակ աշխատում է անաղմուկ։ Սարքը կարելի է տեղադրել պատին (ամրակապի օգնությամբ) կամ հատակին։ Այն չի այրում թթվածինը, իսկ հզորությունը կարգավորվում է 2 մակարդակով՝ 750 և 1500 Վտ։ Գերտաքացման դեպքում կոնվեկտորն անջատվում է՝ օգտագործման անվտանգությունն ապահովելու համար։ Ինչպես նաև Primera PHP-1508-MXR-ը պաշտպանված է ցայտերից։ Կոնվեկտորը հատակին տեղաշարժելը հարմար է հիմքում առկա անիվների շնորհիվ։ Տեսողականորեն այն ոչնչով չի տարբերվում ստանդարտ սպիտակ ջեռուցման մարտկոցից։