ԱՍԱ-ի համար նախատեսված Delta GX 12-100 կուտակիչ մարտկոցը պատրաստված է GEL տեխնոլոգիայի հիման վրա՝ որպես էլեկտրոլիտ կոմպոզիտային գելի օգտագործմամբ, ինչը երաշխավորում է սնուցման աղբյուրի կայունությունը խորը լիցքաթափման նկատմամբ և բարձր ջերմաստիճանային կայունություն։ Տվյալ մարտկոցը հարմար է բուֆերային և ցիկլային ռեժիմներում շահագործման համար։ Delta GX 12-100-ն ունի 100 Ա*ժ տարողունակություն, 20-900 Ա լիցքաթափման հոսանքի տիրույթ և 12 Վ լարում։ Կուտակիչ մարտկոցը պատրաստված է ամուր պլաստիկե կորպուսում՝ չսպասարկվող կառուցվածքով, և հագեցած է բռնակով՝ հարմարավետ տեղափոխման համար։ Արտադրողի կողմից հայտարարված ծառայության ժամկետը կազմում է 15 տարի։