ԱՍԱ-ի համար նախատեսված Delta HRL 12-75 X կուտակիչ մարտկոցը հանդիսանում է հուսալի սնուցման աղբյուր՝ չսպասարկվող հերմետիկացված կառուցվածքով և շուրջ 12 տարվա երկարատև ծառայության ժամկետով։ Այն պատրաստված է AGM տեխնոլոգիայի հիման վրա և հագեցած է գազերի ռեկոմբինացիայի համակարգով։ Delta HRL 12-75 X մարտկոցը օպտիմալացված է տվյալների մշակման կենտրոնների, կապի համակարգերի և այլ նմանատիպ սարքավորումների հետ օգտագործման համար։ Տվյալ մոդելն ունի 75 Ա*ժ տարողունակություն, 22.5-700 Ա լիցքաթափման հոսանքի տիրույթ և 12 Վ լարում։ Կողային մասերի ծալովի բռնակներն օգնում են հարմարավետորեն տեղափոխել սարքը։