Անխափան սնուցման աղբյուրների (ԱՍԱ) համար նախատեսված Delta DT 12120 կուտակիչ մարտկոցը հատուկ օպտիմալացված է տարբեր նշանակության թույլ հոսանքի համակարգերում շահագործման համար։ Այն պատրաստված է AGM տեխնոլոգիայի հիման վրա։ Ներսում պարունակվում է ապակեթելային սեպարատորում աբսորբացված էլեկտրոլիտ։ Տվյալ մոդելն առանձնանում է 120 Ա*ժ տարողունակությամբ, 30-1000 Ա լիցքաթափման հոսանքի լայն տիրույթով և 12 Վ լարմամբ։ Delta DT 12120 կուտակիչ մարտկոցը պատրաստված է ամուր պլաստիկե կորպուսով։ Կողային մասերում տեղակայված են բռնակներ՝ հեշտ տեղափոխման համար։ Շուրջ 10 տարվա ծառայության ժամկետն ընդգծում է սնուցման աղբյուրի կայունության և հուսալիության բարձր մակարդակը։