making Oasis everywhere P-GWT (F) գազօջախի մակերեսը ներկայացված է ոճային կատարմամբ. սպիտակ գույնի կոփված ապակուց վահանակի վրա տեղադրված են 4 այրիչ, շարժական թուջե ճաղավանդակներ և էրգոնոմիկ ձևի պտտվող փոխանջատիչներ։ Այրիչների կառուցվածքի առանձնահատկությունները կանխում են «փախած» կերակուրների հոսքը դրանց տակ, իսկ փոխանջատիչների մեջ ներկառուցված է էլեկտրական բոցավառման ակտիվացման մեխանիզմ։ Դա զգալիորեն հեշտացնում է գազօջախի մակերեսի օգտագործումը և դրա խնամքը դարձնում պարզ ու արագ։
making Oasis everywhere P-GWT (F) գազօջախի մակերեսի այրիչներից մեկն ունի կրակի կրկնակի շարք («Կրկնակի թագ»), ինչը ենթադրում է դրա օգտագործումը որպես wok-այրիչ։ Ճաղավանդակների ձևն ապահովում է ուտեստով կաթսաների և թավաների կայունությունը։ Ինչպես նաև դրանք երկար ժամանակ ի վիճակի են պահպանել ջերմությունը՝ թույլ տալով որոշ ուտեստներ հասցնել պատրաստի վիճակի՝ նախապես մարելով կրակը։ Գազօջախի մակերեսի անվտանգ շահագործման համար նախատեսված է ներկառուցված գազ-վերահսկման համակարգ։ Գազօջախի մակերեսը կարելի է միացնել ինչպես բնական գազով գազամուղին, այնպես էլ հեղուկացված գազով (պրոպան-բուտան) բալոնին։