D-Link DGS-1100-05V2 կոմուտատորն իրենից ներկայացնում է կոմպակտ և արտադրողական լուծում տանը մասնավոր օգտագործման, ինչպես նաև փոքր գրասենյակներում օգտագործման համար։ Այս մոդելի շնորհիվ հնարավոր է լոկալ ցանցի արդյունավետ արդիականացում, IP-հեռախոսակապի, տվյալների բազաների կամ տեսահսկման համակարգի ներդրում։
D-Link DGS-1100-05V2 կոմուտատորը պատկանում է կառավարվող տիպին և օգտագործում է Store and Forward տիպի կոմուտացիա, որի դեպքում սարքը ոչ միայն կարդում է ստացողի հասցեն, այլև վերլուծում է մուտքային տվյալները տարբեր սխալների առկայության համար։ Մոդելն աջակցում է նաև տարբեր պաշտպանիչ արձանագրություններ, ինչն ապահովում է անվտանգ աշխատանք ցանցում։ Միացումների համար իրանի վրա նախատեսված է 5 ստանդարտ պորտ։ Մեկ այլ առանձնահատկություն է 2000 MAC հասցեների աղյուսակը, ինչը թույլ է տալիս այս մոդելն օգտագործել ցանցային սարքավորումների լայն տեսականու հետ և ապահովում է կայուն բարձր արտադրողականություն։
Սարքը պատրաստված է չափսերով փոքր իրանով, ինչի շնորհիվ կարող է հեշտությամբ տեղավորվել հենց ձեր աշխատանքային սեղանին։ Օգտագործման հարմարավետության համար մոդելը հագեցած է լուսադիոդային ինդիկացիայով։ Սարքը մատակարարվում է 220 V ցանցին միանալու ադապտերով։