80 լ ծավալով Thermex IF 80 V (pro) Wi-Fi ջրատաքացուցիչն ունի ներկառուցված էկրան, որի միջոցով օգտատերը կկարողանա առավելագույնս արագ սահմանել ցանկալի պարամետրերը, ինչպես նաև իմանալ հեղուկի ընթացիկ ջերմաստիճանը։ Double Tank տեխնոլոգիայով պատրաստված իրանն ապահովում է սարքի կոմպակտ տեղադրումը նույնիսկ փոքր լոգասենյակում։
Thermex IF 80 V (pro) Wi-Fi մոդելում իրականացված է 4 տարբեր ռեժիմ, որոնց հասանելիությունն ապահովվում է էլեկտրոնային տարրերի օգնությամբ։ Սարքի զգալիորեն ավելացված հզորության շնորհիվ հեղուկի առավելագույն ծավալի տաքացման ժամանակը կրճատվել է մինչև 126 րոպե։ Հիմնական ռեզերվուարում թաքցված մագնեզիումային անոդը կկանխի ժանգի և կոռոզիոն նստվածքի առաջացման ռիսկը։ Եթե օգտատիրոջ մոտ առաջացել է որոշակի ծավալի տաք ջուր ակնթարթորեն ստանալու խիստ անհրաժեշտություն, բավական է ակտիվացնել արագացված տաքացման ռեժիմը։