BRAYER 3208BR մազերի գանգրացման աքցանը յուրահատուկ ձև ունեցող մոդել է, որը կօգնի ձեզ տնային պայմաններում ստանալ կոկիկ և բնական գանգուրներ։ Կապտաոսկեգույն կորպուսով ներկայացված սարքն ունի անվտանգ և հարմարավետ շահագործման համար անհրաժեշտ ամեն ինչ։ Նախատեսված է աքցանի տաքացման ջերմաստիճանը 110-ից մինչև 230 աստիճանի միջակայքում կարգավորելու հնարավորություն՝ մազերի կառուցվածքի համար առավելագույնս արագ և անվնաս հարդարման նպատակով։ 45 Վտ մակարդակի հզորության շնորհիվ սարքը վարդակին միացնելուց հետո աշխատանքային մակերեսի տաքացման համար կպահանջվի ընդամենը 300 վայրկյան։ 25 մմ տրամագծով BRAYER 3208BR մազերի գանգրացման աքցանն ունի ջերմաստիճանի ինդիկատոր և փոքր էկրան։ Աշխատանքային մակերեսի կերամիկական պատվածքը նպաստում է մազերի նկատմամբ խնամքով վերաբերմունքին և հարդարումից հետո դրանց բնական փայլ հաղորդելուն։ 1.8 մ երկարությամբ ցանցային լարը կարող է պտտվել իր առանցքի շուրջ՝ սարքի կորպուսից դուրս գալու տեղում։ Սարքը ստացել է գերտաքացումից ներկառուցված պաշտպանություն և ավտոմատ անջատման համակարգ։