HP Color LaserJet Pro M252, HP Color LaserJet Pro M252dn, HP Color LaserJet Pro M277dw, HP Color LaserJet Pro M252dw, HP Color LaserJet Pro M277n, HP Color LaserJet Pro M252n
Նկարագրություն
Cactus CS-CF402A լազերային քարթրիջը լիցքավորված է դեղին տոներով և թույլ կտա հեշտությամբ ստեղծել տարբեր գունավոր տպվածքներ։ Ներկող փոշին առանձնանում է հատուկ քիմիական բաղադրությամբ, որի հիմքում առաջնակարգ բաղադրիչներ են, ինչի շնորհիվ ապահովվում է պատրաստի արտադրանքի բարձր որակը՝ լինեն դրանք լուսանկարներ, պաստառներ, ազդագրեր, կատալոգներ, տարբեր փաստաթղթեր կամ ցանկացած այլ նյութեր։ Ինչպես նաև այս փոխարինելի մոդուլն ունի մեծ աշխատանքային ռեսուրս՝ ընդհուպ մինչև 1400 էջ, ինչի շնորհիվ կարող է հիանալի ընտրություն դառնալ ինչպես տնային օգտագործման, այնպես էլ տպարանների և թղթային փաստաթղթերի ակտիվ շրջանառություն ունեցող գրասենյակների համար։
Cactus CS-CF402A լազերային քարթրիջն ունի հուսալի և մտածված կառուցվածք, ինչի շնորհիվ լիովին համատեղելի է HP Color LaserJet Pro տպիչների լայն շարքի հետ և առանձնանում է տեղադրման պարզությամբ ու հարմարավետությամբ։ Գործարանային հատկությունները պահպանելու համար արտադրանքը խորհուրդ է տրվում պահել չոր վայրում, որը չի ենթարկվում ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությանը։