Jet.A GHP-280 լարային ականջակալը գերազանց ընտրություն կլինի առօրյա տնային օգտագործման համար և թույլ կտա հարմարավետությամբ լսել երաժշտություն, դիտել ֆիլմեր կամ խաղալ։ Այս մոդելում աուդիոյի վերարտադրման համար պատասխանատու են մեծ չափի ճառագայթիչները։ Դրա, ինչպես նաև դրանց հատուկ կառուցվածքի և 2.0 ձևաչափի ձայնային սխեմայի աջակցության շնորհիվ ականջակալը կարող է ապահովել ձայնի բարձր դետալիզացիա և հագեցվածություն ինչպես ցածր, այնպես էլ բարձր հաճախականություններում։
Jet.A GHP-280-ի իրանը ներկված է սև-կարմիր գույնով և հագեցած է տարրերի բազմագույն լուսավորությամբ, ինչի շնորհիվ աչքի է ընկնում ոճային դիզայնով։ Բացի այդ, ականջը գրկող կառուցվածքի, ինչպես նաև փափուկ ամբուշյուրներով կարգավորվող գլխակալի շնորհիվ այս մոդելը կարող է ապահովել հարմարավետություն նույնիսկ երկարատև օգտագործման ընթացքում։
Ականջակալի միացումը սարքերին կարող է իրականացվել ինչպես 2 միակցիչ ունեցող AUX-մալուխի, այնպես էլ առանձին USB-մալուխի միջոցով։ Մոդելի կարևոր առանձնահատկությունն է համակողմանի ուղղվածությամբ ճկուն խոսափողը, որի շնորհիվ դուք կկարողանաք հարմարավետորեն կատարել աուդիոզանգեր։ Դրա աշխատանքի և ձայնի ուժգնության կառավարումը կարող է իրականացվել կարգավորիչի և համապատասխան կոճակների միջոցով։ Ականջակալի մատակարարումն իրականացվում է ֆիրմային փաթեթավորմամբ։