Սպիտակ լվացքի մեքենա LG F12B8WDS7-ն ունի 60 սմ լայնություն և հեշտությամբ տեղադրվում է խորշերում կամ անմիջապես լոգասենյակի հատակին։ Այն առաջարկում է հարմարավետ ճակատային բեռնման տեսակ և 13 տարբեր ծրագրեր։ Դրանք մշակված են տարբեր գործվածքների և տարբեր ինտենսիվության կեղտոտվածության համար։ Առկա են նուրբ ռեժիմ, ինտենսիվ և մանկական հագուստի համար նախատեսված ռեժիմներ։ Փոքր, բայց հասկանալի էկրանին կարելի է տեսնել գրեթե ցանկացած գործընթացի ինդիկատորները։ Իսկ աշխատանքի մեկնարկը կարելի է հետաձգել մինչև 19 ժամով։
LG F12B8WDS7 մոդելի տարողունակությունը 6.5 կգ է։ Դա բավարար է միջին վիճակագրական ընտանիքի բոլոր իրերը լվանալու համար։ Ջերմաստիճանը կարելի է ընտրել ինքնուրույն կամ վստահել սարքի ծրագրերին։ Քամման արագությունը 1200 պտ/րոպե է։ Այն կարելի է կարգավորել ձեռքով։ Մեքենան հագեցած է կարճ միացումներից և լարման տատանումներից պաշտպանության համակարգով։ «Smart Diagnosis» ֆիրմային գործառույթն ինքնուրույն հայտնաբերում է ցանկացած անսարքություն և անմիջապես տեղեկացնում Ձեզ այդ մասին։ Դռնակն ունի 30 սմ տրամագիծ։