Hikvision DS-3E0510P-E/M կոմուտատորը հիանալի ընտրություն կդառնա փոքր և միջին բիզնեսի համար։ Այս մոդելի հիմնական առանձնահատկություններից են բարձր արտադրողականությունը և լայն ֆունկցիոնալությունը, ինչը թույլ կտա Ձեզ հեշտությամբ զրոյից ստեղծել կամ բարելավել գոյություն ունեցող ցանցը, կազմակերպել տեսահսկում, IP-հեռախոսակապ և այլ նմանատիպ լուծումներ։ Բացի այդ, մոդելն աշխատում է ինտուիտիվ հասկանալի ինտերֆեյսով համակարգի հիման վրա, ինչն ապահովում է պարզ և հարմար կառավարում։
Hikvision DS-3E0510P-E/M կոմուտատորը պատկանում է չկառավարվող տիպի ցանցային սարքավորումներին՝ Store and Forward կոմուտացիայի մեթոդով։ Դրա շնորհիվ սարքը ոչ միայն կարդում է ստացողի հասցեն, այլև վերլուծում է ստացվող տվյալները սխալների առկայության տեսանկյունից։ Ներկառուցված MAC հասցեների աղյուսակը ներառում է 4000 տող, ընդ որում տվյալների փոխանցման արագությունը կարող է հասնել 1000 Մբիթ/վ-ի։ Բացի դրանից, կոմուտատորն ապահովում է անվտանգության տարբեր արձանագրություններ, ինչը ցանցում աշխատանքը դարձնում է անվտանգ։ Սարքավորումների միացման համար սարքի դիմային վահանակին նախատեսված է 10 ցանցային պորտ, որոնցից 8-ը՝ PoE սնուցմամբ, իսկ 1-ը պատկանում է SFP տեսակին։
Իր չափսերի շնորհիվ կոմուտատորը կարող է հեշտությամբ տեղադրվել հենց սեղանին։ Օգտագործման հարմարավետության համար դիմային վահանակին տեղակայված է լուսադիոդային ինդիկացիա։ Որպես սնուցման աղբյուր օգտագործվում է 220 Վ ցանցը։ Մոդելը մատակարարվում է ֆիրմային փաթեթավորմամբ՝ սնուցման մալուխի հետ միասին։