GIGABYTE G24F 2 մոնիտորը հագեցած է 23.8 դյույմ անկյունագծով «գեյմերական» էկրանով։ Այն ունի Full HD (1920x1080 պիքսել) կետայնություն, 180 Հց թարմացման հաճախականություն և 1 մվ արձագանքման ժամանակ, ինչը թույլ է տալիս ստանալ որակյալ և սահուն պատկեր խաղերում։ GIGABYTE G24F 2 մոնիտորն աջակցում է նաև AMD FreeSync Premium տեխնոլոգիան, որը թույլ է տալիս սինխրոնացնել կադրերի հաճախականությունը տեսաքարտի գրաֆիկական պրոցեսորի հետ։ Դա անհրաժեշտ է պատկերում պատռվածքները և արտեֆակտերը բացառելու համար։ Բացի այդ, մոնիտորը հագեցած է Black Equalizer տեխնոլոգիայով, որը բարելավում է էկրանի մութ հատվածների պայծառությունն ու կոնտրաստայնությունը։ Դա թույլ է տալիս ավելի լավ տեսնել մրցակիցներին մթության մեջ։ Անհրաժեշտ է նաև նշել տեսողության պաշտպանության Flicker Free և Low Blue Light տեխնոլոգիաները, որոնք էկրանի առջև գտնվելը դարձնում են ավելի հարմարավետ։