Beurer GS280 BMI կշեռքը ներկայացված է սև իրանով՝ չսահող մակերևույթով ապակե հարթակի տեսքով, ինչը պայմանավորում է առավելագույն կայունություն։ "Quick-Start" տեխնոլոգիան ապահովում է սարքի արագ միացումը թեթև հպումով։ Սա էլեկտրոնային կշեռք է, որն ունի լրացուցիչ գործառույթ. բացի քաշը որոշելուց, այն թույլ է տալիս կատարել մարդու հասակի և մարմնի զանգվածի համապատասխանության հաշվարկ։ Չափումների բոլոր արդյունքները սարքն արտածում է էկրանին։ Արժեքների դասակարգման համար օգտագործվում է գունավոր լուսավորություն. նշանների կանաչ գույնը վկայում է նորմայի մասին, իսկ դեղինը, նարնջագույնը և կարմիրը՝ շեղումների։ Beurer GS280 BMI-ն ունի 10 հոգու համար նախատեսված հիշողության գործառույթ, ինչը թույլ կտա մուտք գործել կշռման արդյունքներին և ՄԶԻ-ի տվյալներին, որոնք դուք ստացել եք ավելի վաղ։ Կշեռքի հարթակը դիմանում է մեծ ծանրաբեռնվածության՝ հասնելով 180 կգ-ի, ընդ որում, սխալանքը կլինի աննշան՝ ընդամենը 100 գրամ։ Պարամետրերի կարգավորման համար սարքն օգտագործում է սենսորային փոխարկիչներ։