Հարթակի վրա մարգարտի նրբաճաշակ պրինտով Scarlett SC-BS33E085 կշեռքը դուր կգա այն նրբաճաշակ կանանց, ովքեր չեն ցանկանում համակերպվել ավելորդ կիլոգրամների հետ։ Սարքը պատկանում է էլեկտրոնային տիպի կշեռքներին, ուստի չափումների սխալանքը չի գերազանցի 100 գ-ը։ Թրծված ապակուց պատրաստված հարթակն ունակ է դիմանալ 150 կգ քաշի, ընդ որում, եթե դուք մի փոքր գերազանցեք այս ցուցանիշը, սարքին ոչ մի վատ բան չի պատահի, պարզապես էկրանին կվառվի հատուկ ինդիկատոր, որն ազդանշանում է ծանրաբեռնվածության մասին։
Scarlett SC-BS33E085 կշեռքը օգտատիրոջ ընտրությանն է տրամադրում չափումները կիլոգրամներով, սթոուներով կամ ֆունտերով կատարելու հնարավորություն։ Որպեսզի կշռվելուց հետո մարտկոցի ռեսուրսն իզուր չվատնվի, այս սարքը հագեցած է ավտոմատ միացման և անջատման համակարգով։ Բավական է կանգնել կշեռքի հարթակին, որպեսզի այն սկսի չափումներ կատարել։ Մարտկոցի սպառված ռեսուրսը ձեզ անակնկալի չի բերի, քանի որ դուք կկարողանաք նախապես գնել մարտկոց՝ շնորհիվ այս մոդելում առկա լիցքի ինդիկացիայի։