Lenovo ThinkBook 14 G6 IRL մոխրագույն նոութբուքը մատակարարվում է առանց օպերացիոն համակարգի, ուստի հնարավոր է տեղադրել ցանկացածը՝ ըստ ընտրության՝ Windows, Mac կամ Linux։ 8-միջուկանի Intel Core i5-13420H պրոցեսորը՝ 16 ԳԲ օպերատիվ հիշողությամբ, ապահովում է սարքի արագ աշխատանքը տեսանյութեր դիտելիս, գրասենյակային ծրագրերում աշխատելիս կամ վեբ-սերֆինգի ժամանակ՝ առանց դանդաղելու և կախվելու։ 14" անկյունագծով և 1920x1200 կետայնությամբ փայլատ ծածկույթով էկրանն իրատեսականորեն արտացոլում է գույները՝ առանց պատկերի հստակության կորստի։
Lenovo ThinkBook 14 G6 IRL նոութբուքի կորպուսը պատրաստված է ալյումինից, որը կայուն է քերծվածքների, ճաքերի կամ կոտրվածքների նկատմամբ։ 45 մԱժ ներկառուցված մարտկոցի տարողությունը բավարար է 8-9 ժամ ինքնավար աշխատանքի համար, իսկ արագ լիցքավորման գործառույթի միջոցով լիցքի մակարդակը մինչև 100% հնարավոր է վերականգնել 45-50 րոպեում։