Օգտագործման մեջ հարմար երկկողմանի Steba PG 4.4 գրիլը կապահովի ամենանուրբ ուտեստների առավելագույնս արագ պատրաստումը։ Ներկայացված սարքը զգալիորեն կընդլայնի Ձեր ավանդական ճաշացանկը․ դրանով Դուք կկարողանաք հեշտությամբ պատրաստել ոչ միայն մսի, ձկան սթեյքեր և բանջարեղեն, այլև տոստեր և նույնիսկ վաֆլիներ։ Սարքը պատրաստված է հաճելի արծաթագույն-սև երանգով։
Փակ տիպի Steba PG 4.4 գրիլն ունի տպավորիչ 2000 Վտ հզորություն, որը հոգ կտանի այն մասին, որ սարքի մակերեսները տաքանան առավելագույնս արագ։ Դուք կարող եք վստահ լինել, որ պատրաստման ընթացքում Ձեր ուտեստները չեն այրվի։ Դա պայմանավորված է նրանով, որ գրիլը պատված է չկպչող նյութի մաշվածակայուն շերտով։ Տաքացուցիչ տարրերը գտնվում են երկու կողմերում՝ վերևում և ներքևում։ Սարքի ֆունկցիոնալը հագեցած է ջերմաստիճանի հինգ ռեժիմով։ Գրիլի բռնակի վրայի փականը թույլ կտա ստեղծել առավելագույն բարձր ջերմաստիճան սարքի ներսում։ Գրիլի առանձնահատկությունը 180 աստիճանով բացվելու ունակությունն է։