Սև գույնի RIVACASE 8992 PU պայուսակը հագեցած է երեք բաժանմունքով. ներքինը նախատեսված է 14”-ից ոչ ավելի էկրանի անկյունագծով նոութբուք տեղադրելու համար, երկու արտաքին գրպաններում կարելի է պահել լիցքավորիչը, ֆլեշ քարտերը, փաստաթղթերը, անձնական իրերը և թղթերը։ Բոլոր երեք բաժանմունքները փակվում են շղթայով։
RIVACASE 8992 PU պայուսակը պատրաստված է պոլիուրեթանից. այս նյութը խիտ է և ամուր, կայուն է խոնավության նկատմամբ, ջրի ցայտերը չի անցկացնում, իսկ դրա մակերեսը հեշտությամբ մաքրվում է անձեռոցիկով կամ սպունգով։ Ներքին գրպանը հարդարված է փափուկ, հարթ գործվածքով, որը տեղափոխման ժամանակ չի քերծում նոութբուքի իրանը։ Տեղափոխման հարմարավետության համար նախատեսված է բռնակ։