Pilot Single-ը ցանցային ադապտեր է, որի հիմնական նպատակը կենցաղային տեխնիկայի՝ սառնարանի, լվացքի մեքենայի, միկրոալիքային վառարանի, օդորակիչի և այլ տեխնիկայի հուսալի պաշտպանությունն է։ Տվյալ մոդելն աչքի է ընկնում միկրոպրոցեսորային կառավարմամբ, որը թույլ է տալիս անխափան հետևել սնուցող ցանցի լարման մակարդակին, ինչպես նաև վթարային ռեժիմի առաջացման դեպքում միացնել պաշտպանությունը 380 Վ լարումից։
Pilot Single-ն ավտոմատ ռեժիմով անջատում է վարդակի սնուցումը լարման նորմատիվային արժեքների գերազանցման դեպքում և միացնում այն կարգավորման դեպքում։ Անվանական աշխատանքային լարումը կազմում է 220 Վ, իսկ ցանցի հաճախականությունը՝ 50 Հց։ Կրկնակի միացման ժամանակային հապաղումը թույլ է տալիս բացառել բացասական ազդեցությունը մանր կենցաղային տեխնիկայի վրա։ Բեռնվածքի առավելագույն հոսանքը չպետք է գերազանցի սահմանված 16 Ա արժեքը, իսկ հզորությունը՝ 3500 Վտ-ը։ Ցանցային ադապտերը ճնշում է էլեկտրամագնիսական և ռադիոհաճախականության աղմուկները։