Tiandy TC-C32QN I5W/WIFI/Eu/2.8mm/V4.0 IP-տեսախցիկը սպիտակ կորպուսով տեսագրում է առավելագույնը 1920x1080 պիքսել կետայնությամբ։ Դա երաշխավորում է պատկերի հստակությունը։ Վայրկյանում 25 կադր տեսագրման հաճախականությունն ապահովում է կադրերի սահուն հերթափոխ։ 2.8 մմ կիզակետային հեռավորությամբ օբյեկտիվն ունի դիտման լայն անկյուն հորիզոնական՝ 100.3°, իսկ ուղղահայաց՝ 54.4°: Դա ստեղծում է 116° դիտանկյուն անկյունագծով և թույլ է տալիս ընդգրկել մեծ տարածք։ Տեսախցիկը հագեցած է ԻԿ-լուսավորությամբ, որը թույլ է տալիս գիշերային նկարահանում իրականացնել 15 մ հեռավորության վրա։
Tiandy TC-C32QN I5W/WIFI/Eu/2.8mm/V4.0 IP-տեսախցիկը կարող է աշխատել -30-ից մինչև +60°C ջերմաստիճանում, ինչը թույլ է տալիս այն տեղադրել դրսում։ IP67 ստանդարտով պաշտպանության շնորհիվ խոնավությունը կամ փոշին չեն վնասի սարքի ներքին բաղադրիչները։ Տեսախցիկն աջակցում է H.264, H.265 տեսասեղմման ձևաչափերը, ներառյալ դրանց ընդլայնված տարբերակները՝ S+265 և S+265։ Դա թույլ է տալիս խնայել տեղը ամպային պահոցում կամ կոշտ սկավառակի վրա, ինչպես նաև օպտիմալացնել ցանցի ծանրաբեռնվածությունը։ Տեսախցիկի մեջ ներկառուցված է խոսափող, ուստի տեսանյութը ձայնագրվում է ձայնով։ Tiandy TC-C32QN I5W/WIFI/Eu/2.8mm/V4.0-ի կորպուսի վրա կա մինչև 512 GB microSD քարտի բնիկ, ինչը թույլ է տալիս տվյալները պահպանել հենց սարքի վրա։