1.4 լ տարողությամբ բեժ գույնի Innostyle S116SA-14 պայուսակը նախատեսված է 14” էկրանի անկյունագծով նոութբուքի պահպանման և տեղափոխման համար։ Ապրանքը պատրաստված է պոլիեսթերի և պոլիուրետանի համադրությունից, նյութն ամուր է, խիտ, ջրի կաթիլներ չի անցկացնում, դիմացկուն է կեղտոտվելու նկատմամբ։ Կոշտ կառուցվածքի շնորհիվ պայուսակը հուսալիորեն պաշտպանում է համակարգիչը վնասվածքներից ընկնելու, հարվածի դեպքում։
Innostyle S116SA-14 պայուսակը ներսում ունի փափուկ աստառ, որն օգնում է խուսափել նոութբուքի իրանի քերծվածքներից։ Մոդելում նախատեսված է մեկ մեծ բաժանմունք ԱՀ-ի համար, ինչպես նաև կա արտաքին գրպան, որտեղ կարելի է դնել լիցքավորիչ սարքը, փաստաթղթերը, անձնական իրերը։ Բոլոր բաժանմունքները փակվում են շղթայով։ Հարմարավետ տեղափոխման համար նախատեսված է բռնակ։