Xerox 106R01598 լազերային քարթրիջն առանձնանում է որակյալ և հուսալի կատարմամբ, ինչի շնորհիվ ապահովվում է համատեղելի լազերային տպիչի անխափան աշխատանքը՝ առանց դրա ծառայության ժամկետի նվազման ռիսկի։ Տվյալ մոդելը լիցքավորված է կապույտ տոներով և նախատեսված է տարբեր պատկերների ու լուսանկարների գունավոր տպագրության համար։ Այսպիսի մեկ քարթրիջը բավարարում է մոտ 1000 էջ տպելու համար, ինչը այն դարձնում է օպտիմալ տարբերակ ոչ հաճախակի տնային տպագրության համար։ Համատեղելի լազերային տպիչի իրանում գտնվող հատուկ բաժանմունքում այս ծախսվող նյութի տեղադրման գործընթացը հեշտությամբ կարող է կատարել ցանկացած օգտատեր։
Xerox 106R01598 լազերային քարթրիջը պատրաստ է ապահովել ձեր տպիչի անխափան և հուսալի աշխատանքը՝ զուգորդված տպագրության բարձրագույն որակով։ Մոդելն օրիգինալ է. դրա թողարկմամբ և համատեղելի գրասենյակային տեխնիկայի արտադրությամբ զբաղվում է նույն արտադրողը՝ Xerox ընկերությունը։ Ներկայացված ծախսվող տարրը մշակված է երկու հանրաճանաչ լազերային տպիչների մոդելների համար՝ Xerox Phaser 6500 և Xerox Workcentre 6505։