Բարձրորակ ձայնի վերարտադրման համար կօգնեն Microlab B56 բարձրախոսները։ Երկու բարձրախոսներից բաղկացած հավաքածուն դասական ձևի և փակ տիպի բարձրախոսի օպտիմալ փոքր չափսի համադրություն է։ Աշխատանքային վայրի սահմանափակ տարածությունն այլևս խնդիր չէ, քանի որ Microlab B56-ը կարելի է հեշտությամբ տեղադրել ցանկացած տեղ։
Հեռակառավարման լարային վահանակը առավելություն է Microlab-ի ակուստիկ համակարգի համար։ Կարիք չկա վեր կենալ ձայնի ուժգնությունը բարձրացնելու կամ որևէ բան փոխելու համար։ Սնուցումն իրականացվում է տարածված USB պորտի միջոցով։ Ճակատային բարձրախոսներն ունեն էկրանավորում դինամիկների մոտ, ինչը լրացուցիչ պաշտպանում է ելքային ձայնը աղավաղումներից և աղմուկից։