Philips HP 8233 սովորական վարսահարդարիչը նախատեսված է տնային պայմաններում կատարյալ հարդարում ստեղծելու և մազերն արագ չորացնելու համար։ Դրանում օգնում է 2200 Վտ առավելագույն հզորությունը։ Բռնակը հարմար տեղավորվում է ձեռքում և ունի բազմաթիվ կոճակներ, որոնցից յուրաքանչյուրը պատասխանատու է վարսահարդարիչում նախատեսված գործառույթների համար։
Գործառույթներից մեկը տուրբո ռեժիմն է, որը չորացնում է մազերը առավելագույնս արագ։ Գեղեցիկ սանրվածք ստեղծելուն օգնում են օդի տաքացման 4 ռեժիմները և օդի հոսքի արագության 2 ռեժիմները։ Անկախ կարգավորման շնորհիվ ռեժիմները կարելի է ընտրել մազերի կոնկրետ տեսակի համար, ինչը կօգնի պաշտպանել դրանք գերտաքացումից և վնասվածքներից։ Հարդարումը ֆիքսելու համար որպես վերջնական փուլ ծառայում է սառը օդի մատակարարումը։ Իոնացումը մազերին կհաղորդի հարթություն և փայլ։ Փաթեթի մեջ ներառված են 2 գլխիկներ։ Հիմնականը կոնցենտրատորն է, որն ապահովում է օդի ճշգրիտ ուղղորդումը մազերի որոշակի հատվածի վրա։ Որպես երկրորդ ծառայում է դիֆուզորը՝ փափուկ մատիկներով, որոնք կօգնեն լրացուցիչ ծավալ հաղորդել մազերին։ Վարսահարդարիչն ունի 1.8 մ երկարությամբ սնուցման լար։