Պատիճավոր սուրճի մեքենա Stelvio NC300 B-ն պատրաստում է էսպրեսո, լունգո, ռիստրետո, լատտե, կապուչինո, տաք շոկոլադ։ Մոդելն ապահովում է Nespresso Original ձևաչափի պատիճներ։ 1400 Վտ հզորությամբ տաքացման համակարգը ապահովում է 40 մլ էսպրեսոյի պատրաստումը 25 վայրկյանում։ 20 Բար ճնշմամբ պոմպը երաշխավորում է առավելագույն էքստրակցիա, հագեցած և բուրավետ սուրճ։ Տաք գոլորշու ազդեցության տակ ներկառուցված կապուչինատորը պատրաստում է օդային փրփուր կաթով ըմպելիքների համար և ավտոմատ կերպով այն ավելացնում բաժակի մեջ 0.2 լ տարողությամբ պահամանից։
Stelvio NC300 B սուրճի մեքենան հագեցած է ջրի համար նախատեսված 0.75 լ ծավալով թափանցիկ տարայով։ Այն պատրաստված է պլաստիկից, չի պարունակում բիսֆենոլ A և չի արտազատում վնասակար նյութեր։ Վերին վահանակի վրա տեղադրված են ըմպելիքի ընտրության և բաժնի ծրագրավորման 3 կոճակ։ Տակդիրով սկուտեղը կարգավորվում է ըստ բարձրության երկու դիրքով և հարմարվում բաժակի չափին։ Քանդվող կառուցվածքը հեշտացնում է մաքրման և սպասարկման գործընթացը։ Էներգախնայողության համակարգը 5 րոպե անգործությունից հետո ավտոմատ կերպով փոխադրում է սուրճի մեքենան սպասման ռեժիմի։