Ոճային Polaris PHD 2077i վարսահարդարիչը ներկայացված է վառ սև-մանուշակագույն գունային գամմայով, որը դուր կգա ցանկացած նորաձևության սիրահարի։ Վարսահարդարիչը պատրաստված է ջերմակայուն պլաստիկից և ունի 2000 W առավելագույն հզորություն։ Polaris PHD 2077i վարսահարդարիչի հավաքածուի մեջ ներառված է կոնցենտրատոր գլխադիր։ Դրա օգնությամբ կարելի է մազերին ծավալ հաղորդել հենց արմատներից՝ օդային հոսքն ուղղելով կոնկրետ հատվածի վրա։ Վարսահարդարիչում նախատեսված են ռեժիմների մի քանի համակցություններ, որոնք հարմար են մազերի տարբեր տեսակների համար՝ ապահովելով դրանց պաշտպանությունը. տաքացման երեք ռեժիմ՝ մազերի առանձին հատվածների չորացման համար, և օդային հոսքի երկու արագություն։ Բոլոր կոճակները գտնվում են բռնակի առջևի մասում, ինչը շահագործումը դարձնում է ավելի հարմարավետ։
Օդի իոնացման գործառույթը բացառում է ստատիկ էլեկտրականությունը, ինչի շնորհիվ մազերը դառնում են հարթ, փայլուն և հնազանդ։ Սառը օդի մատուցման կոճակը կօգնի ավարտել և ամրացնել սանրվածքը։ Եթե Polaris PHD 2077i-ը գերտաքանում է, ակտիվանում է ավտոմատ պաշտպանությունը, որն անջատում է սարքը։ Սնուցման լարն ունի 1.5 մետր երկարություն։