Lenovo ThinkCentre Neo 30a 27 Gen 4 [12JVA01800] մոնոբլոկը նախատեսված է փաստաթղթերի խմբագրման, վեբ-բրաուզերներում տեղեկատվության որոնման, մուլտիմեդիա ֆայլերի նվագարկման համար։ Բարձր արտադրողականությունն ու սահունությունն ոչ պահանջկոտ հաշվարկների ժամանակ ապահովվում են Intel Core i5-13420H պրոցեսորով և 8 GB օպերատիվ հիշողությամբ։ Տվյալների պահպանման համար տեղադրված է 512 GB ծավալով SSD կուտակիչ։
Lenovo ThinkCentre Neo 30a 27 Gen 4 մոնոբլոկը հագեցած է 27 դյույմանոց FullHD ֆորմատի IPS էկրանով՝ հակափայլային ծածկույթով։ Կապույտ լույսի ինտենսիվության նվազեցման և թարթման վերացման տեխնոլոգիաները նվազեցնում են աչքերի ծանրաբեռնվածությունը ծրագրերում աշխատելիս։ 5 MP թույլատրությամբ դուրս սահող տեսախցիկը երաշխավորում է մանրամասն տեսակապ կոնֆերանսների և հեռավար ուսուցման համար։ Երկուական 3 W հզորությամբ ստերեոդինամիկներով ակուստիկ համակարգը ձևավորում է ծավալային հնչողություն։