պատյան, անցումային հարմարիչ jack 3.5 մմ - jack 6.3 մմ, փաստաթղթեր
Քաշ
235 գ
Նկարագրություն
2.0 աուդիո ձևաչափին համապատասխանող Shure SRH550DJ ականջակալները հարմար են ունիվերսալ կիրառման համար։ Աուդիոսարքի ապահոված ձայնի որակն ի վիճակի է բավարարել երաժշտասերների մեծ մասի պահանջները։ Փափուկ ամբուշյուրներ և կարգավորվող գլխակալ ունեցող ականջակալները հարմարավետ «նստում են» գլխին։ Դուք կկարողանաք ժամեր շարունակ երաժշտություն լսել՝ առանց անհարմարություն զգալու։
Shure SRH550DJ ականջակալներն ունեն փակ ակուստիկ ձևավորում։ Ձայնը վերարտադրվում է 5 Հց-ից մինչև 22 կՀց տիրույթում։ Սարքի բարձր (3 Վտ) հզորությունն անուղղակիորեն վկայում է վերարտադրվող հաճախությունների ողջ տիրույթը որակյալ մշակելու հնարավորության մասին։ Մոդելը բնութագրվում է 109 դԲ զգայունությամբ և 32 Օհմ իմպեդանսով։
Ականջակալները միացնելու համար կարող են օգտագործվել 3.5 միլիմետրանոց և 6.3 միլիմետրանոց միակցիչներ։ Jack 3.5 մմ-ից jack 6.3 մմ ադապտերը ներառված է առաքման հավաքածուի մեջ։ Հավաքածուի մեջ ներառված են նաև պատյան և փաստաթղթեր։ Ձայնային մալուխի 2 մ երկարությունը դեպքերի ճնշող մեծամասնությունում բավարար է օգտատիրոջ հարմարավետ դիրքն ապահովելու համար։ Մոդելի դիզայնը ձևավորված է սև և մոխրագույն գույներով։