Aceline NS-CB435A լազերային քարթրիջը որակյալ ծախսանյութ է HP LJ Pro P1005/P1006 մոդելների լազերային տպիչների համար։ Այս համատեղելի բաղադրիչն իր բոլոր շահագործման բնութագրերով համապատասխանում է լազերային տպագրության օրիգինալ HP 35A (CB435A) քարթրիջին և հաջողությամբ փոխարինում է այն տպիչում։ Չիպով հագեցած տվյալ մոդելի քարթրիջն ապահովում է սև-սպիտակ տպագրություն բարձր որակով և ունի 2000 էջ տպելու համար բավարար ռեսուրս։
Aceline NS-CB435A լազերային տպագրության քարթրիջը օպտիմալ ընտրություն է փոքր գրասենյակում կամ տնային պայմաններում շահագործման համար նախատեսված HP լազերային տպիչներում օգտագործելու համար։ Այն ապահովում է տպագրության ցածր ինքնարժեք և երաշխավորում տպագրված փաստաթղթերի կայուն բարձր որակ։ Լրակազմում ներկայացված է մեկ այդպիսի քարթրիջ՝ տեղադրված սև գույնի ստվարաթղթե տուփի մեջ։