DeLonghi DLSC500 նստվածքի (նակիպի) հեռացման հեղուկն օգտագործվում է սուրճի մեքենաների կամ սրճեփների համար։ Շահագործման ընթացքում սարքավորման մեջ անխուսափելիորեն կուտակվում են նստվածքներ։ Դրանք կարող են ազդել ըմպելիքի համի, սարքավորման բնութագրերի վրա, հանգեցնել խափանման։
Տեխնիկան լավ վիճակում պահելու համար արժե օգտվել այս բաղադրությունից։ Այն քայքայում է նստվածքը հիմնական տարրերի վրայից։ Այն լուծվում է միջոցի ազդեցության տակ և հեռացվում համակարգից հեղուկի հետ։
DeLonghi DLSC500-ի հիմք է հանդիսացել կաթնաթթուն։ Այն ռեակցիայի մեջ է մտնում նստվածքի հետ և հանգեցնում դրա քայքայմանը։ Միջոցն անցել է փորձարկում արտադրողի մոտ և ցույց տվել գերազանց արդյունք։
Բաղադրությունը լիովին անվտանգ է։ Այն չի ազդում սարքավորման մասերի վրա և չի դառնա դրանց վնասման պատճառ։ Մասնագետները մանրակրկիտ ընտրել են բաղադրիչները՝ տեխնիկային վնաս հասցնելը բացառելու համար։
Մաքրող միջոցը թողարկվում է հեղուկ տեսքով և հարմար է կիրառման մեջ։ Մատակարարումն իրականացվում է պոլիմերային շշով, տարան ամուր է, և վնասումը բացառված է։ Ծավալն օպտիմալ է՝ 500 մլ։