Սև ներդիրներով կանաչ գույնի Tucano Rollo ուսապարկը հարմար է նոութբուքի և դրա պարագաների պահպանման ու տեղափոխման համար։ Դրա ծավալը 21 լ է։ Մոդելն ունի 1 հիմնական բաժին և 1 դիմային գրպան։ Ներսում տեղավորվում է 15.6” էկրանի անկյունագծով դյուրակիր համակարգիչ։ Փափուկ բաժինը հուսալիորեն պահում է տեխնիկան, կանխում ճոճվելն ու վնասվելը տեղափոխման ընթացքում։ Կայծակաճարմանդն ու ֆաստեքսն ապահովում են արագ մուտք դեպի պարունակությունը և դրա պահպանվածությունը։
Tucano Rollo ուսապարկը պատրաստված է վերամշակված պլաստիկից, պոլիուրեթանից և պոլիէսթերից։ Նյութը չի պատռվում, դիմացկուն է մաշվածության, պատռվածքների և դեֆորմացիայի նկատմամբ։ Խոնավապաշտպան ծածկույթի շնորհիվ պարունակությունը հուսալիորեն պաշտպանված կլինի ջրից։ Կրելու համար նախատեսված են բռնակ և ուսագոտիներ։