ViewSonic LX700-4K RGB սև պրոյեկտորը նախատեսված է տնային օգտագործման համար։ Սարքը ազդանշանի աղբյուրին միանում է HDMI միակցիչի միջոցով։ Լույսի աղբյուրի լազերային տեսակի շնորհիվ պրոյեկտորի ծառայության ժամկետն ավելի երկար է, քան լամպային սարքերինը։ DLP պրոյեկցիոն տեխնոլոգիան ապահովում է առավելագույնս հստակ և կոնտրաստային պատկեր։ Lens Shift գործառույթը թույլ կտա կարգավորել պատկերը ճիշտ էկրանի կենտրոնում կամ Ձեզ անհրաժեշտ ցանկացած այլ վայրում՝ առանց պրոյեկտորը տեղաշարժելու։
ViewSonic LX700-4K RGB-ն աշխատանքի ընթացքում ստեղծում է աղմուկի մակարդակ, որը համեմատելի է ցածրաձայն խոսակցության հետ։ Հավաքածուի մեջ առկա է հեռակառավարման վահանակ։ Աշխատանքային ջերմաստիճանի միջակայքը 0°-ից մինչև 40°C է, ինչը նշանակում է, որ Դուք կկարողանաք պրոյեկտորը տեղադրել ինչպես սենյակում, այնպես էլ դրսում։