Samsung VC2500M փոշեկուլը ներկայացված է կոմպակտ կապույտ-սև դիզայնով։ Սարքը նախատեսված է տան չոր մաքրման համար։ Աշխատանքն իրականացվում է 2000 Վտ սպառվող հզորությամբ, ինչը նպաստում է 460 Վտ ներծծման հզորությանը։ Սարքի հիմքում նախատեսված է 2.5 լ փոշեպարկ։ Փոշեկուլը կշռում է 4.3 կգ և ունի 28x39x24.6 սմ չափսեր։
Samsung VC2500M մոդելը համալրված է իրանի վրա տեղադրված հզորության կարգավորիչով։ Նախատեսված է հեռադիտակային խողովակ՝ 9.2 մ ազդեցության շառավղով։ Սնուցումն իրականացվում է ստանդարտ ցանցից։ Փոշեկուլն ունի 83 դԲ աղմուկի մակարդակ։ Հիմնական լրակազմում, բացի ճկափողից և հեռադիտակային խողովակից, առկա է գորգերի և հատակի համար նախատեսված գլխադիր։ Սարքավորումը համալրված է 6 մ երկարությամբ ցանցային մալուխով։